ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր. Շեգրիկովիչ

Աննա Կոստանյան 8.11.2022 - 13:36
8.11.2022 - 13:36 դիտում

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նոյեմբերի 10-ին տեսակապի ձևաչափով կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը՝ փոխանցում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։

Շեգրիկովիչը տեղեկացրել է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հակազդմանն ուղղված միջոցառումները, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման կատարելագործումը, մի շարք այլ արդիական հարցեր»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ