Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր

Աննա Կոստանյան 18.06.2021 - 17:15
18.06.2021 - 17:15 դիտում

Civic.am-ը Սիսիանի բնակիչներից տեղեկացել է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։

«Սիսան» ԲԿ-ից Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատել են, որ վթարվածները Արցախից են։
«Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք- Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցել են հիվանդանոցից։

Կայքի տեղեկություններով՝ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին բերել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ