Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 14.05.2021 - 22:12
14.05.2021 - 22:12 դիտում

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ