Քննարկվել են զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները

4.06.2021 - 22:24 դիտում

Հունիսի 3-ին և 4-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։
Քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։

Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է հիվանդության հետ կապված հնարավոր բարդություններից։ Քննարկվել են նաև պատվաստումների հետ կապված հնարավոր ռիսկերը, անձնակազմին հետաքրքրող այլ հարցեր։

ՊՆ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ