Քարվաճառում ՃՏՊ-ի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Աննա Կոստանյան 14.08.2021 - 13:13
14.08.2021 - 13:13 դիտում

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ հետևանքով մահացել են լեյտենանտ Հասանլը Էլդար Մուշվիգօղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուստաստիմօղլուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ