Քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են եղել

20.03.2022 - 16:08 դիտում

Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
May be an image of Ձյուն և ծառը
«Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները օպերատիվ կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում …

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Воскресенье, 20 марта 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ