Քաթարում Հայաստանի դեսպանության սգո մատյանում գրառումներ են կատարվել

21.08.2022 - 12:27 դիտում
Սույն թվականի օգոստոսի 18-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Դոհայում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել Քաթարի Պետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ (ՌԴ, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Իտալիա, Ռումինիա, Մոլդովայ, Սենեգալ, Ինդոնեզիա, Սուդան, Պաղեստին և այլն)։ Այդ մասին հայտնում են Քաթարում ՀՀ դեսպանությունից։
May be an image of 1 person, flower and indoor
May be an image of 1 person and indoor
May be an image of 1 person and indoor
May be an image of 1 person and indoor
Ինչպես նաև մի շարք ցավակցական ուղերձներ են ստացվել Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Սերբիայի, Լեհաստանի և այլ դեսպանություններից՝ զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ