Մոսկվայում պայթեցվել է Դուգինին պատկանող մեքենան․ նրա դուստրը տեղում մահացել է

21.08.2022 - 12:31 դիտում

Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։

Վերջինս տեղում մահացել է․ տեղեկացնում է gazeta.ru-ն։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ավտոմեքենայում, ենթադրաբար, պայթուցիկ սարք է գործարկվել։ Պայթյունը որոտացել է, երբ մեքենան ընթացքի մեջ է եղել։

Ենթադրաբար, պայթուցիկը նախատեսված է եղել հորը՝ Դուգինին սպանելու համար։

Ներկայում Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության քրեագետներն ու քննիչները՝ ՌԴ ՔԿ ԳԿՎ գործընկերների և պայթյունատեխնիկական մասնագետների մասնակցությամբ, շարունակում են դեպքի վայրի զննումը: Արդյունքների համաձայն կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում ՝ դատաբժշկական, պայթյունատեխնիկական, մոլեկուլային-գենետիկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ