Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

Աննա Կոստանյան 21.07.2021 - 17:01
21.07.2021 - 17:01 դիտում

Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկը վատ ինքնազգացողություն ունի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ