Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա

Աննա Կոստանյան 14.03.2022 - 18:35
14.03.2022 - 18:35 դիտում

Մարտի 14-ին, ժամը 08։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 14։48-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ