Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, 8 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Աստղիկ Խաչատրյան 12.12.2021 - 09:59
12.12.2021 - 09:59 դիտում

Դեկտեմբերի 10-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան և Մուսայելյան-Տաշիր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ