Փոփոխություններ խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում

2.09.2021 - 12:04 դիտում

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ երկարացվել է վարկի տրամադրման ժամկետը՝ գործող 1 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի: «Այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որպեսզի մեր խաղաղ մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն՝ մի կողմից, մյուս կողմից էլ հնարավորություն ունենան գյուղացիներին ու ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց»,- ասաց Քերոբյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ