Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին, վերջինս վնասվածք է ստացել․ ՀԺ

Աննա Կոստանյան 17.05.2023 - 17:07
17.05.2023 - 17:07 դիտում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ