Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի ուղղությամբ հայկական դիրքի ուղղությամբ, ապա՝ վիրավորին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ ՊՆ

Աննա Կոստանյան 17.05.2023 - 17:20
17.05.2023 - 17:20 դիտում

Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Հայտնում է ՊՆ-ն։

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ