Փոխըմբռնման հուշագիր «Հայկական Կարիտաս»-ի և «ՑԱՅԳ»-ի միջև

Աննա Կոստանյան 17.03.2021 - 13:14
17.03.2021 - 13:14 դիտում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Հայկական Կարիտաս), ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի, մի կողմից, «Ցայգ» մարզային հեռուստաընկերություն (այսուհետ՝ «Ցայգ» մարզային հեռուստաընկերություն) ի դեմս տնօրեն Մարգարիտա Մինասյանի մյուս կողմից (կազմակերպությունները միասին այսուհետ՝ կողմեր), կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության ոլորտի զարգացումը եւ կայացումը, հաշվի առնելով Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության խթանում» ծրագիրը, որի նպատակն է․ Նպաստել Հայաստանում բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը, կնքելով սույն հուշագիրը հաստատում են իրենց մտադրությունը ներքոնշյալ հարցերում՝

  1. Հայկական Կարիտասը պարտավորվում է 
  • համագործակցել «Ցայգ» մարզային հեռուստաընկերության հետ,
  • տրամադրել համապատասխան տեղեկատվություն ներառական կրթության մասին,
  • գտնել եւ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ,
  • կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանդիպումներ՝ նրանց պատմությունները լուսաբանելու համար,
  • կազմակերպել վերապատրաստումներ լրագրողների համար,
  • կազմեկերպել մրցույթներ եւ պարգեւատրել ներառականության ոլորտում լավագույն լրագորղական աշխատանքները:
  1. «Ցայգ» մարզային հեռուստաընկերություն
  • համագործակցել Հայկական Կարիտասի հետ հնարավորինս հաճախ հաղորդումներում անդրադառնալով ներառական կրթությանն առընչվող թեմաների եւ  լուսաբանելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ,
  • խրախուսել լրագրողներին «Հայկական Կարիտաս»-ի կազմակերպած վերապատրաստումներին եւ դասընթացներին մասնակցելու համար:
  • Հնարավորություն տալ վերոնշյալ դասընթացներին մասնակցած լրագրողներին պատրաստել  ներառական կրթությանն առընչվող նյութեր և լուսաբանել:

Ծրագրի մասին

Հայկական Կարիտաս»-ի «Ներառական եւ համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիր

Վերոնշյալ ոլորտներում «Հայկական Կարիտաս»-ի «Ներառական եւ համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրով նախատեսվում են  հետեւյալ գործողությունները.

  1. ներառական կրթության կայացմանն օժանդակող կառույցների կարողությունների հզորացում եւ համագործակցության հաստատում,
  2. շահերի պաշտպանության եւ ցանցային համագործակցության արդյունքում օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացում,
  3. ներառական կրթության իրականացման գործում դպրոցական ծնողխորհուրդների  դերի բարձրացում եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ինքնաջակցման խմբերի ստեղծում եւ սատարում,
  4. հավասարը-հավասարին կրթության ձեւաչափի  միջոցով երեխաների շրջանում ներառականության հանդեպ դրական վերաբերմունքի ձեւավորում,
  5. «երեխայի անձնական օգնական»-ի մոդելի մշակում եւ փորձարկում,
  6. հասարակության մեջ իրազեկման միջոցով ներառականության գաղափարի տարածում,
  7. ներառական կրթության հիմունքների եւ նորագույն դասավանդման մեթոդների վերաբերյալ դպրոցների եւ մանկապարտեզների վարչական եւ ուսուցչական անձնակազմի վերապատրաստումների անցկացում,
  8. դպրոց-մանկապարտեզ համագործակցության ստեղծում, մանկապարտեզներից դպրոց երեխաների սահուն անցման ապահովում, այլ բարեփոխումների իրականացում:

Ծրագրի նպատակը

Նպաստել Հայաստանում ներառական եւ համապատասխան որակյալ կրթության ապահովմանը

Ծրագրի խնդիրները

Ծնողական խորհուրդների հզորացում եւ ներառական կրթության աջակցման գործում նրանց մասնակցության խրախուսում

Ներառական կրթությանն աջակցող կառույցների (ներառական ցերեկային խնամքի եւ տարածաշրջանային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների) հզորացում եւ նրանց միջեւ համագործակցության հաստատում

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի ձեւավորում

Դպրոցների եւ մանկապարտեզների վարչական եւ ուսուցչական անձնակազմի վերապատրաստումների անցկացում եւ ուսումնական նոր մեթոդաբանության մշակում

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ