Աղդամում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել, երեքը վիրավորվել են

Աննա Կոստանյան 17.03.2021 - 12:48
17.03.2021 - 12:48 դիտում

Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի ավարտից հետո ականապայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, 14-ը վիրավորվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ