Թուրքիայի ԱԳՆ. «Չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը»

Աննա Կոստանյան 17.03.2021 - 12:44
17.03.2021 - 12:44 դիտում

Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը:

Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նշվում է, որ 7 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում «անօրինական» հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներն օգտագործվել են որպես պատրվակ Ռուսաստանի կողմից Ղրիմի «բռնակցման» համար:

«Թուրքիան մեծապես կարևորել և կարևորում է Ղրիմ թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող ղրիմցի թաթարների անվտանգությունը, բարօրությունը և մշակութային անհատականության պահպանումը»,- ասվում է հայտարարությունում:

Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Ղրիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ