Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար

Աստղիկ Խաչատրյան 28.03.2023 - 21:27
28.03.2023 - 21:27 դիտում

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փարիզի տեսարժան վայրերի կայքը:

«Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», – նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ