Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ

Աստղիկ Խաչատրյան 28.03.2023 - 20:07
28.03.2023 - 20:07 դիտում

Մարտի 28-ին՝ ժամը 17:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Infiniti (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1997 թ․) և VAZ-2105 (վարորդ՝ Վ․ Դ․, ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Infiniti մակնիշի ավտոմեքենայի վարորդը, VAZ-2105 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ․ Մ․-ն և Ա․-ն (ծնված 2020 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Կ․Մ․-ն և Ա․-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, իսկ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է համապատասխանաբար ծանր և բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, VAZ 2105 մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ