Փաշինյան. «Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի»

Հրաչ Սահակյան 30.10.2020 - 20:44
30.10.2020 - 20:44 դիտում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Եվրամիության հնարավոր դերակատարությունը Արցախում պատերազմի դադարեցման գործում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մի խումբ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել եւ այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ:

Բայց դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետեւ այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երեւանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի  անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում: Բայց հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրեցինք:

Այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եթե Դուք չեք նկատում այն, եթե այնտեղ հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ