Փաշինյանն ընդգծում է Մակրոնի դերակատարումը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում

Աննա Կոստանյան 24.08.2021 - 13:23
24.08.2021 - 13:23 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

«Մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ