Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի. Փաշինյան

Աննա Կոստանյան 24.08.2021 - 13:17
24.08.2021 - 13:17 դիտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասաց օգոստոսի 24-ին Ազգային ժողովում:

«Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներում երխոսությունը: Պետք է ընդգծեմ ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության ներգրավվածությունը, մասնավորապես, Հայաստանում Պարեկային ոստիկանության շարունակական ներդրման գործում»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ պարեկային ծառայությունը արդյունավետ համագործակցության և հաջողության պատմության շատ լավ օրինակ է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ