Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց

8.06.2021 - 19:43 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին Փաշինյանը հայտարարություն արեց ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին այն մասին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու հետ վերադարձնելու դիմաց:

«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը: Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ