«Սև բորբոսը»՝ որպես կորոնավիրուսային հիվանդության հետևանք

8.06.2021 - 19:57 դիտում

Մայիսի 19-ի դրությամբ՝ Հնդկաստանի մի քանի նահանգում հայտարարվել է մուկորմիկոզի համաճարակ: Դեպքերի թիվն անընդհատ աճում է՝ հիմնականում ախտահարելով Covid-19-ից բուժված անձանց: Բացի Հնդկաստանից, կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր, մուկորմիկոզի դեպքեր արձանագրվել են նաև Եգիպտոսում, Պակիստանում, Իրաքում, Չիլիում, Ուրուգվայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Նեպալում, ՌԴ-ում:

Մուկորմիկոզը կամ «սև բորբոսը» հազվադեպ հանդիպող սնկային հիվանդություն է, որն առաջացնում է քթի, նշիկների, մաշկի նեկրոտիկ ախտահարում, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում: Մուկորմիկոզի ախտանշաններն են բարձր ջերմություն, հազ, գլխացավ, կոկորդի ցավ, քթային արտադրություն, աչքերի ցավ, խոց: Մուկորմիկոզի սնկերը հանդիպում են հողում, բույսերի, քայքայված մրգերի և բանջարեղենների վրա, ինչպես նաև կենդանիների արտաթորանքում, որոնք շնչառական համակարգով կամ արյան միջոցով ներթափանցում են օրգանիզմ:

Հիվանդությունից մահացության մակարդակը հասնում է մինչև 50%-ի: Մուկորմիկոզը հաճախ ախտահարում է ցածր իմունային համակարգ ունեցող անձանց, մասնավորապես` շաքարային դիաբետ, ստերոիդներ կամ երկաթ պարունակող դեղորայք ընդունող անձանց:

«Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ ընկնում է իմունային համակարգը` դրանով իսկ նպաստելով սնկային հիվանդությունների զարգացմանը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։

Դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում (պոլիկլինիկաներում) շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար»,- ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

Մայիսի 19-ի դրությամբ` Հնդկաստանի մի քանի նահանգում հայտարարվել է մուկորմիկոզի համաճարակ: Դեպքերի թիվն անընդհատ աճում է՝…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 8 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ