Փաշինյանը հանդիպել է ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա», «Նուշիկյան ասոցիացիա» ընկերությունների ղեկավարների հետ

Աննա Կոստանյան 25.11.2020 - 14:10
25.11.2020 - 14:10 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով:

Այսօր վարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:

Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ