Ռուս ռազմական բուժաշխատողները մեկնել են Ղարաբաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար

Աննա Կոստանյան 25.11.2020 - 14:15
25.11.2020 - 14:15 դիտում

Ռուսաստանի ռազմական նախարարները Խաբարովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ տեղական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին բժշկական աջակցություն կազմակերպելու և տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ջոկատում ընդգրկված են բժիշկներ և բժշկական անձնակազմ, որոնք անընդհատ պատրաստ կլինեն բժշկական օգնություն ցուցաբերել: Նշվում է, որ բժշկական ջոկատի ստորաբաժանումների տեղափոխումն իրականացվում է Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների փոխգործակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ