Ցուցահանդես կանանց կողմից՝ կանանց տոնի առթիվ

Հրաչ Սահակյան 8.03.2023 - 17:56
8.03.2023 - 17:56 դիտում

Մարտի 8՝ Կանանց միջազգային օր, որ սկզբնական անվանումն է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Տոնն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ Ծաղիկներ, գույներ ու գարնանային շունչ, որոնք փոխանցում են ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն ու կտավները։ Երկու տարբեր աշխատանքներ, բայց մեկ ընդհանրություն՝ ստեղծագործելու եւ արտահայտվելու իրավունքն է. նշում են հեղինակները: Ասյան ու Լուսյան հաշմանդամություն ունեցող անձինք են, բայց վստահեցնում են՝ անկախ կարծրատիպերից ու հասարակության ստեղծած պատնեշներից, իրենք զբաղվելու են այն աշխատանքով, որը սիրում են։ Իրականում Լուսյայի մոտ լուսանկարահանումը եղել է սիրողական մակարդակի, հիմա, երբ այս հնարավությունը ընձեռնվել է, մոտիվացված է ոլորտում խորանալուն եւ լուսանկարչությանը արհեստավարժ տիրապետելուն։ Լուսանկարներից յուրաքանչյուրը իր պատմությունն ունի՝ հիշողություն է։ Սա տարբերակ է սեփական քայլերով կարծրատիպերը կոտրելուն. նշում է Լուսյան։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ