Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն ՌԴ-ն. Կրեմլ

Աննա Կոստանյան 13.10.2023 - 17:17
13.10.2023 - 17:17 դիտում

Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը որպես կարգավորման հարթակ ընտրեն Ռուսաստանի Դաշնությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ չնայած նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։

Պուտինը սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել Մոսկվայում:

Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղության համաձայնագիրը լինի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ