ՏԿԵ նախարարությանը հատկացվող բյուջեն 2022-ին 9.6 տոկոսով ավելի կլինի

Աննա Կոստանյան 5.11.2021 - 17:05
5.11.2021 - 17:05 դիտում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2022 թվականին կհատկացվի 335 միլիարդ 257 միլիոն դրամ: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«2021 թվականին նախատեսված 280 միլիարդ 303 միլիոն դրամի դիմաց 2022 թվականի աճը մոտ 9.6 տոկոս է»,- ասաց Խաչատրյանը:

Տարածքային կառավարման գծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 131 միլիարդ 40 միլիոն դրամ՝ 2021 թվականին հաստատված 113 միլիարդ 25 միլիոն դրամի դիմաց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ