Տիգրանաշենի ոլորանները, Մարալիկ-Լանջիկ և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները դժվարանցանելի են

17.12.2023 - 23:51 դիտում
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Սպիտակի ոլորանները (միակողմանի), Դիլիջանի թունելը, Չիվա գյուղից Տիգրանաշենի ոլորաններ և Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ:
Տիգրանաշենի ոլորանները (բուք է), Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Բավրա և Արմավիր-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Թալինի, Արագածի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում, Դիլիջան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Սիսիան, Գորիս, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ