Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինն անդրադարձել են տարածաշրջանի կայունացման հեռանկարներին

Աննա Կոստանյան 13.10.2023 - 17:28
13.10.2023 - 17:28 դիտում

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Այս մասին գրել է ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ