Տեր-Պետրոսյանը որոշել է այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 5.05.2021 - 19:01
5.05.2021 - 19:01 դիտում

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն կամ հեղափոխություն: Մեկը եղել է 2008 թ. ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել ձեզ հայտնի կամ գուցե նաև անհայտ պատճառներով:

Երկրորդը եղել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ուրիշ մի երկու տերմին էլ կա, իմ կարգավիճակի բերումով հիմա չեմ օգտագործում: Բայց կռահեցիք՝ ավազակապետականի շարունակությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված միասնական դաշինք կազմելու առաջարկին:

«Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը, փաստորեն, ոմանց՝ ձեզ հայտնի, դահլիճում ներկա ու ոչ ներկա, մարդկանց ջանքերով խափանվել է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ