Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի և Բայրամովի հեռախոսազրույցը

Աննա Կոստանյան 21.03.2022 - 16:37
21.03.2022 - 16:37 դիտում

Մարտի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի և Բայրամովի հեռախոսազրույցը:

Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի ու Ալիևի կողմից փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրագործումը, ինչպես նաև երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության նախապատրաստումը:

Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների վերաբերյալ։ Նախարարները քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների առանցքային դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը:

Կողմերն անդրադարձել են «3+3» (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան+Ռուսաստան-Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքներին վերադառնալու խնդրին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ