Տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ

Աննա Կոստանյան 13.01.2022 - 16:06
13.01.2022 - 16:06 դիտում

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար , գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ , հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ,որին ներկա է գտնվել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ