Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հրաչ Սահակյան 11.01.2021 - 23:19
11.01.2021 - 23:19 դիտում

Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկվայում է աշխատանքային այցով։ Հույվարի 11-ին արդեն իսկ կայացել է նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրնբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն։

«Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցություններով մենք ունենք ինչ-որ արդյունք: Եվ այն ոչ պակաս կարևոր է: Մեր համաձայնությունների իրագործումը կարող է փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բերել ներդումային ներուժ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ