Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ. Միրզոյան

Աննա Կոստանյան 10.01.2024 - 14:01
10.01.2024 - 14:01 դիտում

Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ: Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, հունվարի 4-ին փոխանցել ենք հայկական կողմի առաջարկները՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ: Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ