Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

Գոհար Ստեփանյան 16.11.2020 - 10:38
16.11.2020 - 10:38 դիտում

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին փախստականների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ:  Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երևան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ:

Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում: Ռուսաստանի զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգությունը շփման գծի հատվածում ՝ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ