Տարեդարձի խնջույքից հետո հիվանդանոցում բուժումը շարունակում են 11 պացիենտ

Աննա Կոստանյան 19.02.2021 - 14:00
19.02.2021 - 14:00 դիտում

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։

Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ