ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

Աննա Կոստանյան 19.02.2021 - 13:50
19.02.2021 - 13:50 դիտում

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ռուս խաղաղապահները 27 դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմի հետ պարբերաբար իրականացվում են մարտական վարժանքներ և զորավարժություններ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:

Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ