Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին. Աբդոլլահիան

Աննա Կոստանյան 24.11.2022 - 13:59
24.11.2022 - 13:59 դիտում

Թեհրանը տարածաշրջանի երկրների տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին՝ հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Թեհրանը Ադրբեջանը և Հայաստանը դիտարկում է որպես երկու հարևաններ և առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին:

Անդրադառնալով ուկրաինական պատերազմում Իրանի անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ պնդումներին՝ երկրի գլխավոր դիվանագետը պարզաբանել է, որ մինչև հիմա ոչ մի ապացույց չի ներկայացվել Ուկրաինայում դրանց օգտագործման մասին:

Աբդոլլահիանն անդրադարձել է նաև 2015 թ. միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, ընդգծել՝ դրանք շարունակվում են, սակայն տարաձայնությունները պահպանվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ