Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է ևս 75.5 մլն դրամ գումար

Աննա Կոստանյան 24.11.2022 - 13:20
24.11.2022 - 13:20 դիտում

Կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրի-Արևիկ–Այգաբաց-Վարդաքար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է ևս 75.5 մլն դրամ գումար։
Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021-ին, ծրագրի ընդհանուր արժեքը 522 մլն դրամ է եղել։ Աշխատանքների մեկնարկին նախատեսված է եղել 5 կմ 300 մ ճանապարհահատվածի հիմնանորոգում, սակայն հաշվի առնելով, որ նշված ճանապարհի կմ10+440 հատվածից մինչև կմ10+900 հատվածը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, ճանապարհի կմ10+900 – կմ16+200-ի փոխարեն հիմնանորոգվելու է կմ10+440 – կմ16+200-ի հատվածը՝ ընդհանուր 5 կմ 760 մ։ Լրացուցիչ 460 մետր հատվածի հիմնանորոգման համար է ՀՀ կառավարությունը հատկացրել է 75.5 մլն դրամ գումար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ