Տարածաշրջանի ժողովուրդները սգում են ծանր կորուստը․ Արսեն Թորոսյանը ցավակցել է Թուրքիային

16.10.2022 - 20:27 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը  ցավակցել է Թուրքիային՝ Բարթըն քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Բարթընում ածխահանքի պայթյունի առիթով Թուրքիայի ցավակցել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչին ի պատասխան Թուրքիա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր շնորհակալություն էին հայտնել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ