Հայաստանի սամբիստները 20 մեդալ են նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

16.10.2022 - 20:30 դիտում

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի սամբիստները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր պայքարի մեջ են մտել երիտասարդ տարիքի մարզիկ-մարզուհիները: Մերոնցից բրոնզե մեդալ են նվաճել` աղջիկներից 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, տղաներից` 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:

Այդպիսով, Հայաստանի սամբիստներն աշխարհի 2022թ երիտասարդական առաջնության ընթացքում ընդհանրապես նվաճել են 20 մեդալ,այդ թվում 1 ոսկի, 2` արծաթ, 17` բրոնզ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ