Սերբիան փակել է Ուկրաինայում իր դեսպանատունը

16.10.2022 - 22:48 դիտում

Սերբիան որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը:

«Ուկրաինայում Սերբիայի Հանրապետության դեսպանությունն իր անձնակազմի անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավորապես փակվել է», – ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է ներկայացուցչության հրապարակման մեջ:

Ընդ որում, դիվանագիտական առաքելության աշխատակիցները աշխատանքը կշարունակեն Բելգրադում «մինչև վերադարձի համար պայմանների ստեղծումը»: Նշվում է նաև, որ դեռևս փետրվարի 13-ին Սերբիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել լքել Ուկրաինան և հրաժարվել այնտեղ ուղևորություններից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ