Տաշիր-Մուսայելյան ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia»-ն

Աննա Կոստանյան 1.12.2023 - 12:49
1.12.2023 - 12:49 դիտում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 07:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Մուսայելյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia» մակնիշի ավտոմեքենան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ