Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Աննա Կոստանյան 1.12.2023 - 10:27
1.12.2023 - 10:27 դիտում

Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03.18-ին Աքչադաղի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ