Տաղանդաշատ մարզուհին պարտավոր է շարունակել իր կարիերան

Սամվել Աղանյան 7.09.2022 - 15:04
7.09.2022 - 15:04 դիտում

ՇՄ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Անուշ Սիմոնյանը քիչ է մնում զրկվեր իր ամենատաղանդավոր սանից՝ 13-ամյա Մերի Մկրտչյանից: Շնորհալի մարզուհին արդեն 3 ամիս է, ինչ չի կարողանում ինտենսիվ մարզումների միջոցով վերականգնել իր հնարավորություններն ամբողջապես, քանզի շատ ծանր տարավ հունիսին Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու իրողությունը: Անշուշտ, սա նորություն չէ ու պատահում է, որ առաջատար մարզիկն ինչ-ինչ պատճառներով բաց է թողնում տարվա կարեւոր ստուգատեսներից որեւէ մեկը: Հիմա արդեն կարծես Մերին հաղթահարել է հոգեբանական սթրեսն ու կամաց-կամաց մտնում է օպտիմալ մարզավիճակի մեջ:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ