Վրաստանի ցամաքային սահմանը բացվել է

1.06.2021 - 10:31 դիտում

Վրաստանն այսօրվանից բացել է ցամաքային սահմանը, որը ճանապարհորդների համար փակ էր 2020-ի մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Հարևան երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ սահմանների բացումը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա տնտեսության աճի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ