Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Գոհար Ստեփանյան 28.04.2021 - 00:00
28.04.2021 - 00:00 դիտում

Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար են ընտրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, որը ստացել է իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Ես վստահ եմ, որ այսօր Վրաստանի խորհրդարանի համար նոր փուլ է սկսվում։ Ունենք բազմակուսակցական  խորհրդարան ու նրանց ձայնը լսելի է լինելու։ Խոստանում եմ պահպանել հավասարակշռությունն ու դեմոկրատական գործընթացները` ձեր աջակցությամբ»,- ասել է Կուճավան։

Կուճավան պատգամավոր է դարձել 2016-ին, 2020-ին վերընտրվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ