Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Աննա Կոստանյան 3.08.2023 - 09:49
3.08.2023 - 09:49 դիտում

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերաարտահանման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում։

«Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրվող ավտոմեքենաների արտահանման/վերաարտահանման վրա Ռուսաստանի Դաշնություն, իսկ սեպտեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվելու Եվրոպայից ներկրվող մեքենաների նկատմամբ, ինչպես նախատեսված է պատժամիջոցների 11-րդ փաթեթով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հունվար-հունիսին հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել ավելի քան 3,7 հազար ավտոմեքենա՝ ավելի քան 52 մլն դոլար ընդհանուր գումարով։

Եվրամիությունը պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելք է դրել Ռուսաստանին 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով նոր և օգտագործված մեքենաների, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաների մատակարարման վրա․ սահմանափակել է ամերիկյան մեքենաների մատակարարումը Ռուսաստան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ